27 փետրվարի 2012 - 20:10 AMT
Իտալիայում գործնական վստահության մակարդակը նվազագույնի է հասել

2012թ. փետրվարին Իտալիայում գործնական վստահության ինդեքսն ավելի քան երկու տարում իջել է նվազագույն մակարդակի, հաղորդում է Istat վիճակագրության ազգային ինստիտուտը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Երկրի արդյունաբերական հատվածում վստահության ինդեքսն այս տարվա փետրվարին իջել է` հաշվի առնելով հունվարին սեզոնային շտկումը 91,5 կետից մինչև 92,1 կետ: Այսպիսով, ցուցանիշն ամենացածրն է 2009թ. նոյեմբերից ի վեր և շատ ավելի վատն է, քան կանխատեսում էին վերլուծաբանները, որոնք ցուցանիշի աճ էին ակնկալում մինչև 92,3 կետ:

Ներկայումս Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին փորձում է իրականացնել երկրի` ներկայումս 1,9 տրիլիոն եվրո կազմող պետական պարտքի և 20 միլիարդ եվրոյի պակասուրդի կրճատման ծրագիրը