27 փետրվարի 2012 - 20:56 AMT
ՌԴ-ում Հարավային Օսեթիայի դեսպանը գրանցվել է որպես երկրի նախագահի թեկնածու

Հարավային Օսեթիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ռուսաստանում Հարավային Օսեթիայի դեսպան Դմիտրի Մեդոևին գրանցել է որպես պետության ղեկավարի պաշտոնի թեկնածու և մերժել ևս երկու հավակնորդների, հայտնում է ԿԸՀ նախագահ Բելլա Պլիևան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Պետության ղեկավարի պաշտոնին 22 թեկնածուներից ներկա պահին Հարավային Օսեթիայի ԿԸՀ-ն գրանցել է միայն երեքին, ևս երկուսը որոշման են սպասում: