28 փետրվարի 2012 - 10:30 AMT
Սպիտակ տունն օգնել է Նյու Յորքի ոստիկանությանը հետևել մեջիթներին

Նյու Յորքի ոստիկանությունը մահմեդականներին հետևելու համար օգտագործել է թմրանյութերի առևտրի դեմ պայքարի ծրագրով Սպիտակ տան տրամադրած միջոցները: Այդ մասին հայտնում է Associated Press-ը:

Ծրագիրը սկսվել է 1990թ.: 2001թ, սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո այդ միջողցների մի մասը թույլատրվեց օգտագործել ահաբեկչության դեմ պայքարում:

Թե հատկապես որքան միջոց է օգտագործվել մահմեդականներին հետևելու համար չի ասվում: Սպիտակ տունը չի մեկնաբանել այս տեղեկատվությունը: