28 փետրվարի 2012 - 10:30 AMT
61 կոնգրեսականներ դեմ են հանդես եկել Քլինթոնի` Ցեղասպանության վերաբերյալ դիրքորոշմանը

ԱՄՆ 61 կոնգրեսականներ ստորագրել են նամակ, որում իրրենց անհամաձայնություն են արտահայտել Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի դիրքորոշմանը: Մասնավորոպես, խոսքը Քլինթոնի այն հայտարարության մասին է, որ Հայոց ցեղասպանությունը պատմական հարց է:

«Ինչպես նշում են կոնգրեսականները, Քլինթոնը ամերիկյան քաղաքականության ամենաթուրքամետ ներկայացուցիչներից է»,-հայտնում է ANCA-ն:

Փետրվարի սկզբին ԱՄՆ կոնգրեսականներ, Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշման հեղինակներ Ռոբերտ Դոլդը և Ադամ Շիֆֆը, կոչ են արել կոնգրեսականներին ստորագրել նամակի տակ, որում կոչ են անում Քլինթոնին փոխել իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Հունվարի վերջին ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել էր, որ ԱՄՆ չի պատրաստվում սահմանել քրեական պատասխանատվություն Հայոց ցեղասպանության համար: «ԱՄՆ ուժեղ կողմերից մեկն այն է, որ մենք մարդկանց չենք պատժում իրենց արած հայտարարությունների համար: Մարդիկ կարող են ասել գրեթե այն ամենն, ինչ ուզում են: ԱՄՆ-ում նրանք հենց այդպես էլ անում են: Այլ երկրներ կարող են այլ ստանդարտներ և նորմեր ունենալ: Սակայն ես հուսով եմ, որ մենք երբեք որևէ մեկին չենք պատժի իր արտահայտությունների համար»,-հայտարարել է նա: Ընդ որում, նա նկատել է, որ Հայոց ցեղասպանության հարցը պետք է լուծեն ոչ թե քաղաքական գործիչները, այլ պատմաբանները:

Քլինթոնը նաև կոչ է արել հասարակությանը քննարկել այս հարցը: «Պետք է հնարավորթյուն տալ երկու կողմերին էլ արտահայտվել, և մենք կոչ ենք անում իրականացնել դա: Հավաքեք ապացույցներ, արտահայտեք ձեր փաստարկները և պատրաստվեք քննարկամնը մասնակցելու»,-հայտարարել է Քլինթոնը: