28 փետրվարի 2012 - 10:34 AMT
Քաթարը ճանաչվել է աշխարհի ամենահարուստ երկիր

Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի 15 ամենահարուստ երկրների վարկանիշը` ըստ ՀՆԱ-ի ցուցանիշի:

Համաձայն ցուցակի, նավթի անընդհատ աճող գները և գազի հարուստ ռեզերվները օգուտ են բերել այդ ռեսուրսներն արտահանող երկրներին:

Ամենահարուստ երկրների վարկաիշում առաջին հորիզոնականում է Քաթարը: Այտեղ 2010թ բնակչության յուրաքանչյուր շնչին բաժին էր հասնում 88.000 դոլար:

Երկրորդ հորիզոնականում է Լյուքսեմբուրգը, 3-րդում` Սինգապուրը: