28 փետրվարի 2012 - 10:59 AMT
Քաթարը պահանջում է, որ ՄԱԿ-ը քննի «Երուսաղեմի հուդայացման» ոճրագործությունը

Քաթարը պաշտոնապես պահանջել է, որ ՄԱԿ-ը քննի «Երուսաղեմի հուդայացման» ոճրագործությունը:

Քաթարի էմիր Համադ բին Հալիֆան հանդելս եկել «Երուսաղեմի խորհրդաժողով» հատուկ միջոցառման ժամանակ, որն անցնում է Դոհայում:

Համադ բին Հալիֆան պահանջել է, որ «ՄԱԿ-ը հետաքննի Երուսաղեմի հուդայացումը 1967թ. ի վեր»:

Այնուհետև էմիրը զգուշացրել է, որ «արաբական գարնան» արդյունքում արթնացած հավատացյալները, որոնց ջանքերով տապալվեցին Լիբիայի, Եգիպտոսի, Եմենի ու Թունիսի բռնակալները, «կբավարարվեն միայն առնվազն պաղեստինցիների լեգիտիմ իրավունքների ճանաչման վրա խարսխված խաղաղությամբ»: