28 հունվարի 2004 - 19:52 AMT
«ԿԻՊՐՈՍՅԱՆ ՀԱՐՑԻ» ԼՈՒԾՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՐՁԱԿՈՂԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԿՎԱՐԻ «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑՈՒՄ», ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԷՐԴՈՂԱՆԸ
«Կիպրոսյան հարցի» լուծումից հետո Թուրքիան հարձակողական քաղաքականություն է վարելու «հայկական հարցում»: Այս մասին Նյու Յորքում հայտարարել է Թուրքիայի վարչպետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Եթե մենք միայն պաշտպանվենք, ապա մեր գործը կսահմանափակվի մեղադրանքներին պարզապես պատասխաններ տալով»,- ապագա ռազմավարության վերաբերյալ պարզաբանումների համատեքստում ասել է նա: Ինչպես գրում է թուրքական «Զաման» թերթը, Էրդողանի կառավարությունը Հայկական հարցում մտադիր է պաշտպանությունից անցնել հակահարձակման: Միաժամանակ, ըստ վարչապետի, Անկարան ցանկանում է ապաշրջափակել հայ-թուրքական սահմանը, բայց համապատասխան քայլեր է սպասում հայկական կողմից: Նշենք, որ այսօր Թուրքիայի վարչապետը Նյու Յորքից մեկնել է Վաշինգտոն, ուր տեղի կունենա նրա հանդիպումը ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հետ: