28 փետրվարի 2012 - 14:55 AMT
Կբացվեն Հայոց ցեղասպանության մասին Վատիկանի գաղտնի արխիվները

Վատիկանը սկսում է բացել 400-ամյա վաղեմության գաղտնի արխիվները՝ սկսած 1621թ.: Ամենահին փաստաթուղթը թվագրված է 8-րդ դարով:

Ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ները, արխիվային փաստաթղթերի մեջ կան նաև այնպիսինները, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանությանը, որն իրականացվել է Օսմանյան կայսրության օրոք:

Կապիտոլիական թանգարանում բացված ցուցահանդեսը բաց կլինի մինչև 2012թ սեպտեմբերը:

Ավելի վաղ Վատիկանի գաղտնի արխիվի պրեֆեկտ, եպիսկոպոս Սերժիո Պագանոն հայտարարել է, որ հայերի մասին փաստաթղթերը կհրապարակվեն: Դրանցում տեղեկություններ կան «թուրքական զորքերի կողմից հայերի տանջանքների մասին»: