28 փետրվարի 2012 - 15:33 AMT
Իրանը Սիրիայի համար միջազգային օգնություն է պահանջում

Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին հանդիպել է Արաբական լիգայի հատուկ դեսպանորդ, ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Աննանի հետ:

Սալեհին Աննանին հաղորդել է. «Սիրիան մեծ ռազմավարական նշանակություն ունի տարածաշրջանի համար: Բաշար Ասադի կառավարությունը միջազգային օգնության կարիքն ունի բարեփոխումների անցկացումը կազմակերպելու համար»:

Երկու քաղաքական գործիչները հանդիպել են Ժնևում, հաղորդում է IRNA գործակալությունը:

Սալեհին նաև հաղորդել է. «Արտաքին միջամտության փոխարեն, որը միայն կընդլայնի ներքին հակամարտության մասշտաբը, անհրաժեշտ է երկխոսություն, և հենց դրանով է այժմ զբաղվում Ասադի կառավարությունը»: