28 փետրվարի 2012 - 16:11 AMT
Վ.Պուտինը հայտարարել է, որ իր դեմ մահափորձերը երբեք չեն խանգարել նրա աշխատանքին

ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նրա վրա կատարված մահափորձերը երբեք չեն խանգարել նրա աշխատանքին և հավաստիացրել, որ նման դեպքերը չեն արտացոլի դրա վրա, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Մարդիկ, ովքեր գտնվում են իմ դրության մեջ, պետք է դրա հետ ապրեն:Նման բաները երբեք չպետք է արտացոլվեն աշխատանքի վրա, դրանք երբեք չեն խանգարել աշխատանքին և չեն խանգարի»,- ասել է նա՝ Աստրախանում պատասխանելով լրագրողներին հարցին: