28 փետրվարի 2012 - 18:30 AMT
Volkswagen-ը կավարտի Porsche-ի բաժնետոմսերի գնումը առաջիկա երկու շաբաթվա ընթացքում

Volkswagen AG ավտոարտադրողը առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կավարտի բանակցությունները Porsche 50,1 տոկոս բաժնետոմսերը ձեռք բերելու մասին: Այդ մասին հաղորդում է Bloomberg-ը:

Բանակցությունների հետաձգման պատճառներից մեկը երկրի հարկային մարմինների կողմից գործարքի թույլտվության բացակայությունն է: