28 փետրվարի 2012 - 21:27 AMT
General Motors-ը ձեռք է բերում PSA Peugeot-Citroen-ի բաժնետոմսերի 7 տոկոսը

General Motors-ը շուտով ձեռք է բերելու PSA Peugeot-Citroen ֆրանսիական ավտոարտադրողի բաժնետոմսերի 7 տոկոսը Եվրոպայում երկու ընկերությունների միջև ռազմավարական դաշինքի շրջանակներում, հաղորդում է BBC-ն:

Փորձագետները հիշեցնում են, որ նման համաձայնագրի պայմանները դեռ պետք է հաստատվեն Peugeot ընտանիքի ներկայացուցիչների կողմից, որը մինչև հիմա ընկերության 30 տոկոս բաժնետոմսերի տերն է, բայց սեփականության կառուցվածքի շնորհիվ բաժնետերերի շարքում ունի 48 տոկոս քվեարկության իրավունք: