29 փետրվարի 2012 - 09:25 AMT
Իրան. Միջուկային զենքի կիրառումը կամ կիրառման սպառնալիքը անթույլատրելի երևույթներ են

Իրանը, որը գտնվում է միջազգային հանրության` օրեցօր աճող ճնշման ներքո, կոչ է արել ՄԱԿ-ի հետ հետագա բանակցություններ վարել:

«Կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ միջուկային զենք ունենալու մեջ պատիվ չենք տեսնում, ընդհակառակը, միջուկային զենքի արտադրությունը, պահպանումը, կիրառումը,կամ կիրառման սպառնալիքը ոչ լեգիտիմ են և համրվում են մեծ մեղք»,-ասել է ԻԻՀ ԱԳ նախարար Ալի Ակբար Սալեհին Ժնևում:

Ընդ որում, նա ընդգծել է, որ Իրանն ակնկալում է բանակցությունների շարունակություն: