29 փետրվարի 2012 - 12:16 AMT
Ազգային ժողովը մերժել է 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու մասին օրինագիծը

Ազգային ժողովում տեղի է ունեցել 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու օրինագծի քննարկումը՝ 30 կողմ, 56 դեմ: Այսպիսով՝ օրինագիծը չի ընդունվել:

«Ժառանգություն» և ՀՅԴ կուսակցությունները 2011թ. դեկտեմբերի 27-ին համատեղ հայտարարությամբ հորդորել են անցնել 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին: Նախաձեռնությունը ստացել է ՀԱԿ ու մի շարք ընդդիմադիր ուժերի աջակցությունը:

Հունվարի 26-ին կոալիցիոն ԲՀԿ-ն ընդդիմադիր ՀՅԴ և «Ժառանգություն» կուսակցությունների հետ դիմեց ԱԺ խոսնակ Սամվել Նիկոյանին՝ խնդրելով խորհրդարանական լսումներ կազմակերպել 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ: