30 հունվարի 2004 - 21:47 AMT
ՀԲ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԻՇԱՏԱԿԵԼ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՁԱՆԱԳՐԱԾ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ
Հունվարի 28-29-ը Վաշինգտոնում տեղի ունեցավ Համաշխարհային բանկի համաժողովը` նվիրված Եվրոպայի եւ Միջին Ասիայի պետություններում ՀԲ-ի գործունեության վերլուծությանը: Համաժողովի բացմանը ելույթ ունեցած ՀԲ նախագահ Ջեյմս Վուլֆենսոնը այլ պետությունների շարքում բերեց Հայաստանի օրինակը, որտեղ, նրա խոսքերով` տնտեսական բարեփոխումների արդյունքում արձանագրվել են զգալի հաջողություններ: Ինչպես տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունում, համաժողովում Հայաստանը ներկայացնում էր ՀՀ նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցը: