29 փետրվարի 2012 - 12:47 AMT
Բակո Սահակյանը ՊԲ բանակի հրամանատարական կազմի հետ քննարկել է իրավիճակը շփման գծում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ փետրվարի 28-ին տեղի է ունեցել խորհրդակցություն ԼՂՀ պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարական կազմի հետ` պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի գլխավորությամբ: Այս ամսին PanARMENIAN.Net-ին հայտնել են Արցախի նախագահի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Քննարկվել են բանակաշինությանը, ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին, զինծառայողների սոցիալական պայմանների բարելավմանը վերաբերող մի շարք հարցեր: