30 հունվարի 2004 - 23:06 AMT
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՇԵՆՔԻ ՓԼՈՒԶՈՒՄԻՑ ԶՈՀՎԵԼ Է ՎԵՑ ՄԱՐԴ
Ադրբեջանի Լենքորան քաղաքում երեկ երեկոյան փլվել է հինգհարկանի բնակելի շենքի բլոկներից մեկը: Այսօր կեսօրվա դրությամբ փրկարարները ավերակների տակից հանել են վեց դիակ: 16 մարդ ստացել են մարմնական վնասվածքներ: Չի բացառվում, որ փլատակների տակ էլի մարդիկ կան: Տեղի ունեցածի պատճառները հետաքննում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրամանով ստեղծված պետական հանձնաժողովը: Ինչպես հաղորդում են ռուսաստանյան ԶԼՄ-ները, ըստ վարկածներից մեկի` շենքի փլուզման պատճառ կարող էր լինել հիմքը հեղեղած գետնաջրերը: Շրջանային վարչությունում բացառում են ահաբեկչության վարկածը: Փլված շենքում գրանցված են եղել 90 մարդ: