29 փետրվարի 2012 - 13:50 AMT
ՔՐՈՆԻՄԵՏ հիմնադրամը լսողական սարքավորումներ է տրամադրել լսողության խանգարում ունեցող երեխաներին

Երևանի լսողության խանգարում ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի սաներին ՔՐՈՆԻՄԵՏ բարեգործական հիմնադրամի կողմից տրամադրվել են լսողական սարքավորումներ: Երեխաներն այդ սարքավորումները կրելով կարողանում են առավել արագ և արդյունավետ սովորել և հաղորդակցվել արտաքին աշխարհի հետ: Անհրաժեշտ լսողական ռադիոհամակարգերով համալրվել են նաև հաստատության լսարանները, որի շնորհիվ զգալիորեն կբարձրանա ուսումնական գործընթացի արդյունավետությունը: Տրամադրված սարքավորումների ընդհանուր արժեքը կազմում է ավելին քան 8.8 մլն ՀՀ դրամ:

ՔՐՈՆԻՄԵՏ բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2011թ. հունիսին, որի հիմնադիրն է ՔՐՈՆԻՄԵՏ Մայնինգ ԲԸ գերմանական ընկերությունը: