29 փետրվարի 2012 - 17:22 AMT
Հաքերային մրցույթում Google-ը 1 մլն դոլար կվճարի Chrome բրաուզերը կոտրողին

Google-ը 1 մլն դոլար կվճարի Pwn2Own հաքերային մրցույթում Chrome բրաուզերը կոտրողին, որը տեղի կունենա մարտին կանադական Վանկուվերում: Այդ մասին ընկերությունը հայտնում է իր բլոգում:

Փողից բացի յուրաքանչյուր հաջողակ կոտրող կստանա նոութբուք Chromium OS օպերացիոն համակարգով:

Անցած տարի Pwn2Own հաքերային մրցույթում մասնակիցներից ոչ մեկը չի կարողացել կոտրել Chrome պաշտպանությունը: