2 փետրվարի 2004 - 17:14 AMT
ՊՈԼՍԻ ԵՎ ՀԱՄԱՅՆ ԹՈՒՐՔԻՈ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԸ ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ
Պոլսի եւ համայն Թուրքիո հայոց պատրիարք Մեսրոպ արք.Մութաֆյանը ճանապարհային վթարի է ենթարկվել: Թուրքական ԶԼՄ-ների համաձայն, պատահարը տեղի է ունեցել փետրվարի 1-ին Անթալիա մեկնելիս ծովափնյա Սաքլըքենթ քաղաքի մոտակայքում: Վթարը տեղի է ունեցել միկրոավտոբուսի արգելակների խափանման պատճառով, որում արքեպիսկոպոսից բացի եղել են պատրիարքարանի 12 աշխատակից: Վթարի հետեւանքով պատրիարքը մարմնական վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել է տեղի հիվանդանոց: