29 փետրվարի 2012 - 19:24 AMT
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Շախտյորի» փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Դոնեցկի «Շախտյորի» կայքի այցելուները քվեարկությամբ որոշել են ակումբի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստին:

Հարցմանը մասնակցել է 342 երկրպագու: Առաջին տեղը զբաղեցրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նրա օգտին քվեարկել է 135 երկրպագու (39,47%):

Երկրորդ տեղում ուկրաինացի պաշտպան Վյաչեսլավ Շևչուկն է 34 ձայնով (9,94%), իսկ 3-րդ տեղում` բրազիլացի հարձակվող Էդուարդոն, որի օգտին քվեարկել է 46 մարդ (13,45%):