2 փետրվարի 2004 - 18:40 AMT
ՓԵՏՐՎԱՐԻՆ «ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ» ԿԱՆՑԿԱՑՆԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԻՐ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ
Փետրվարի 6-ին Երեւանում իր աշխատանքը կսկսի «Դաշնակցության» 29-րդ համագումարը: Չորս տարին մեկ անցկացվող համաժողովի մասնակիցները կքննարկեն առկա զարգացումները աշխարհում եւ տարածաշրջանում, Հայաստանի եւ հայության առջեւ ծառացած այժմէական խնդիրները, ինչպես նաեւ զեկույցը` կուսակցության գործունեության եւ հեռանկարների վերաբերյալ: ՀՅԴ ղեկավարության երեւանյան գրասենյակի հաղորդագրության համաձայն, համագումարի աշխատանքներին կմասնակցեն կուսակցության ներկայացուցիչներ աշխարհի 30 երկրներից: Նշենք, որ Հայաստանի անկախացումից ի վեր, սա երկրորդ համագումարն է, որն անցկացվում է հայրենիքում: