1 մարտի 2012 - 09:30 AMT
«Հայկական ժամանակ». Մարտի 1-ի զոհերի հարազատներից յոթը դիմել են եվրոպական կառույցների ղեկավարներին

Մարտի 1-ի զոհերի հարազատներից յոթը նամակով դիմել են եվրոպական մի շարք կառույցների ղեկավարների` նրանց ուշադրությունը հրավիրելով իրենց զավակների սպանության պարտակման և դրանում եվրակառույցների դերակատարման վրա:

«Հայկական ժամանակը» գրում է, որ մարտի 1-ի սպանությունների բացահայտման ուղղությամբ փաստացի ոչինչ չի արվում, և ՀՔԾ-ում գտնվող գործը, ըստ էության, կասեցված վիճակում է: Այս մասին, սակայն, պաշտոնապես չի հայտարարվում հանրային աղմուկի տեղիք չտալու համար: