1 մարտի 2012 - 10:20 AMT
Ասադի վարչակարգի տապալման և Սիրիայի փլուզման հեռանկարները վախեցնում են Իրաքին

Բրիտանական Channel 14-ի լրագրող Քրիշան Գուրու-Մերֆին, հղում կատարելով Իրաքի կառավարությունից բարձրաստիճան պաշտոնյային, հաղորդում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի տապալման և Սիրիայի փլուզման հեռանկարները վախեցնում են Բաղդադին:

Աղբյուրը հայտնել է. «Մենք վախենում ենք Իրաքում աղանդների` ալավիթների և սուննիների միջև պատերազմից: Մենք վախենում ենք, որ այն դուրս կհորդի այստեղ` Իրաք, և այստեղ կվերսկսվի հնգամյա վաղեմության սարսափը, միջհամայնական ահաբեկչությունը, որ այստեղ կրկին կգա «Ալ-Քայիդան»: