1 մարտի 2012 - 14:34 AMT
Թուրքիան նոր ռազմավարություն է մշակում կապված Հայոց ցեղասպանության 100-ամյակի հետ

Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ Թուրքիան նոր ռազմավարություն է մշակում: Ինչպես հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, այդ հարցի շուրջ երկար ժամանակ իրենց կողմից աշխատանքներ են տարվում, վերջին շրջանում արտահայտությունների և հակազդեցությունների մակարդակով փոփոխություն է տեղի ունեցել:

Դավութօղլուն այսպես է արտահայտվել. «Որպեսզի կարողանանք միասին պատմությունը կիսել, անհրաժեշտ է բաց պահել հաղորդակցման ուղիները»՝ հավելելով, որ Թուրքիան «ցանականում է ցավ կիսել նրա հետ, ով ցանկանում է կիսել այդ ցավը»:

Ի պատասխան Ստամբուլի Թաքսիմ հրապարակում այսպես կոչված Խոջալուի սպանդի հիշատակման միջոցառման ժամանակ հայերին նվաստացնող պաստառների վերաբերյալ հարցին՝ Դավութօղլուն ասել է, որ «նման պաստառները, ում կողմից և ինչ կերպ էլ որ բացված լինեն, անընդունելի են, մենք մեր ցավը չենք զոհաբերի նման ատելության և վիրավորանքի մշակույթին»: