1 մարտի 2012 - 14:43 AMT
Հայերը դեռևս խուսափում են հոգեբանին դիմելուց

Այսօր հայ հասարակության հիմնական հոգեբանական խնդիրը ներքին վախերը, սեփական խնդիրները ընդունելու անկարողությունն է, ինչպես նաև հոգեբանի օգնությանը դիմելուց խուսափելը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ներկայացնելով սեփական դիտարկումները, այս մասին ասաց «Էություն» հոգեբանական տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Աննա Գալստյանը:

Երեխաների մոտ հանդիպող հիմնական խնդիրներն են` վախեր, պասիվություն, հիպերակտիվություն: Ինչպես պարզաբանեց հոգեբան Լիլիթ Ադիբեկյանը, այս բոլորը կապված է ընտանիքի հետ. «Հասարակությունը, միջավայրը ազդում են ծնողների վրա, բայց նրանք չեն դիմում հոգեբանի օգնությանը, և իրենց խնդիրները փոխանցվում են երեխաներին»,-նշեց բանախոսը:

Աննա Գալստյանը հավելեց, որ խնդիրները շատ են նաև մասնագիտության ընտրության առումով. «Մենք հատուկ թեստեր ենք անցկացնում և պարզում մարդու բնույթը, հատկանիշները, թե որտեղ ավելի ճիշտ կլինի կիրառել դրանք»: