ՖԻՖԱ-ն հետաքրքրվել է 2014-ի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Բահրեյն-Ինդոնեզիա խաղի կասկածելի արդյունքով:
Բանն այն է, որ հաջորդ փուլ անցնելու համար Բահրեյնը պետք է հաղթեր մրցակցին առնվազն 9 գնդակ տարբերությամբ, ինչպես նաև հուսար, որ Իրան-Քաթար զուգահեռ խաղում Քաթարը կպարտվի, հաղորդում է championat.com-ը:
Բահրեյնը հաղթել է 10:0 հաշվով, սակայն քաթարցիների գոլը խաղի ավարտից յոթ րոպե առաջ ջուրն է լցրել Բահրեյնի ջանքերը: Այնուամենայնիվ, խաղի արդյունքը կասկածելի է թվացել ՖԻՖԱ-ին: