1 մարտի 2012 - 16:08 AMT
Ուկրաինայի կառավարությունը կփորձի EURO-2012-ի հյուրերի համար իջեցնել հյուրանոցների գները

Ուկրաինայի կառավարությունը կգտնի հյուրանոցների վրա ազդելու լծակներ, որպեսզի EURO-2012-ի հյուրերի` այնտեղ բնակվելու գներն ընդունելի լինեն, հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Բորիս Կոլեսնիկովը:

Ըստ նրա, ուկրաինական բաց երկինք նախաձեռնությունը թույլ կտա երկրպագուներին օդային ճանապարհով ժամանել խաղին և հենց նույն օրն էլ ետ վերադառնալ: Նման որոշում նրանք կարող են ընդունել, եթե հասկանան, որ հյուրանոցում բնակվելը նրանց համար շատ թանկ է:

Ուկրաինայում և Լեհաստանում Եվրոպայի առաջնությունը մեկնարկում է հունիսի 8-ին և ավարտվում հուլիսի 1-ին: