1 մարտի 2012 - 16:17 AMT
Ռուսաստանը որոշել է հայտ չներկայացնել` 2018-ի պատանեկան Օլիմպիադան Դաղստանում անցկացնելու համար

Ռուսաստանը որոշել է հայտ չներկայացնել` 2018-ին պատանեկան Օլիմպիադան Դաղստանում անցկացնելու համար: Հունվարի վերջին Ռուսաստանի կառավարությունը կողմ է արձագանքել Դաղստանի իշխանությունների`հանրապետությունում պատանեկան Օլիմպիադա անցկացնելու նախաձեռնությանը: Համապատասխան որոշումն ընդունվել է փոխվարչապետ Դմիտրի Կոզակի հետ ժողովի ժամանակ: Դաղստանյան իշխանությունները, ներդրողների հետ համատեղ, պետք է հայտը ներկայացնեին մարտի 1-ի համար, սակայն արդյունքում որոշում կայացվեց այն չներկայացնել:

Կառավարությունն ու Կրեմլը որոշել են, որ կարիք չկա, որպեսզի Ռուսաստանը միևնույն տարի անցկացնի 2 զանգվածային սպորտային միջոցառում: 2018-ին Ռուսաստանում տեղի է ունենալու ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Բացի այդ, կառավարությունում մտավախություն ունեն, որ առաջնությունից հետո, ներդրողները կհրաժարվեն պետությունից գնել կառուցված օբյեկտները, հայտնում է lenta.ru-ն: