1 մարտի 2012 - 16:38 AMT
Արգենտինայում խստացրել են ֆուտբոլում գումարների «լվացման» դեմ պայքարի միջոցները

Արգենտինայի ֆինանսական տեղեկատվության կոմիտեն հրապարակել է հարկային վերահսկողության նոր կանոնները: Դա արվել է գումարների «լվացման» դեմ պայքարելու համար:

Ներկայումս արգենտինական ակումբները պարտավոր են հաշվետվություն ներկայացնել իրենց խաղացողների աշխատավարձի մասին, ինչպես նաև բիզնեսի եկամուտների: Դա վերաբերում է ոչ միայն խաղացողներին, այլ նաև գործակալներին, մամուլի աշխատողներին, կառավարիչներին և այլ պաշտոնյաներին, հայտնում է championat.ru-ն:

Կոմիտեն համոզված է, որ որոշ ակումբներ ստվերում են պահում իրենց սպորտային գործարքների մի մասը: