1 մարտի 2012 - 16:44 AMT
ՈւԵՖԱ-ն 1 մլն եվրո կծախսի Ուկրաինայի մարզադաշտերում EURO-2012-ին ձայնը բարելավելու համար

500 մլն եվրոյից, որոնք ՈւԵՖԱ-ն ներդնում է Ուկրաինայում EURO-2012 կազմակերպելիս, 1 մլն-ը հատկացվելու է ուկրաինական 4 մարզադաշտերում ձայնը բարձրացնելուն:

«500 մլն եվրոն փոքր գումար չէ, որը հատկացվել է կազմակերպչական աշխատանքների համար»,-տեղական կազմկոմիտեի ղեկավարի խոսքը հայտնում է sport.ua-ն:

Ըստ նրա, այդ միջոցները գնում են մարզադաշտերը կատարելագործելուն: ՈւԵՖԱ-ն նաև ֆինանսավորում է մեծ քանակությամբ խորհրդատուների և փորձագետների, ովքեր լուծում են անվտանգության հարցեր: