1 մարտի 2012 - 16:48 AMT
Երկրպագուները կկարողանան հետևել 2012թ ԵԱ խաղերին Ուկրաինայի Ազգային կրկեսում

Ուկրաինայի Ազգային կրկեսում, 2012թ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ժամանակ գործելու է մեծ ֆան-տարածք` մրցաշարի խաղերի ուղիղ հեռարձակման համար:

«Նախատեսվում է, որ այն լինելու է Կիևի ամենահարմարավետ, փակ տարածք: Սա լավ այլընտրանք է նրանց համար, ովքեր չեն կարողանա հայտնվել Ուկրաինայի և Լեհաստանի մարզադաշտերում»,-ասել է նախագծի գլխավոր համակարգող Օլեգ Կիյը:

Նա հայտնել է, որ կրկեսում տեղադրված են լինելու 4 մեծ էկրաններ, որոնք շեղանկայն տեսք են ունենալու, ինչը թույլ կտա բոլորին հետևել հեռուստատեսային հեռարձակմանը:

Միաժամանակ, դադարների ընթացքում, արենայում ներկայացվելու են կրկեսային համարներ: