1 մարտի 2012 - 17:19 AMT
Յուրի Պատրիկեևը համոզված է, որ կարող է նվաճել Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգիր

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր և Եվրոպայի բազմակի չեմպիոն Յուրի Պատրիկեևը այս օրերին Հայաստանի հունահռոմեական ընբշամարտի հավաքականի հետ մարզվում է Երևանի ֆուտբոլի ակադեմիայում:

Մարտի 1-ին լրագրողների հետ կայացած հանդիպման ընթացքում Պատրիկեևը ասել է, որ լավ մարզավիճակում է գտնվում և ջանասիրաբար պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը:

«Պայքարելու ենք մինչև վերջ և հուսով եմ, որ մեր հավաքականը կկարողանա մեդալներ նվաճել: Մրցաշարից մի քանի շաբաթ անց, մեկնարկում են վարկանիշային մրցաշարերը: Համոզված եմ, որ կստանամ Օլիմպիական խաղերում հանդես գալու իրավումքը»,-ասել է Պատրիկեևը:

ԵԱ տեղի կունենա մարտի 6-11 Բելգրադում: Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան Ռոման Ամոյանը, Արթուր Մկրտչյանը, Արամ Ջուլֆալակյանը, Արսեն Ջուլֆալակյանը, Հրաչ Հովհաննիսյանը և Արթուր Ալեքսանյանը: