1 մարտի 2012 - 17:21 AMT
Քեթրին Էշթոնը ողջունել է Սիրիայի հարցով ՄԱԿ ՄԻԽ բանաձևը

Եվրամիության դիվանագիտական առաքելության ղեկավար Քեթրին Էշթոնը հինգշաբթի օրը ողջունել է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի բանաձևը, որը կոչ է անում անհապաղ դադարեցնել բռնությունը Սիրիայի խաղաղ բնակչության նկատմամբ և թույլ տալ հումանիտար կազմակերպություններին մտնել երկիր, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Ուղերձը պետք է հստակ լինի. մարդու իրավունքների լուրջ ոտնահարումների մեջ մեղավոր անձինք անպատիժ չեն մնա: Հետաքննության անկախ միջազգային հանձնաժողովի համաձայն, նրանց գործողությունները կարող են որակվել որպես մարդկության դեմ հանցագործություն»,- ասել է Էշթոնը: