1 մարտի 2012 - 17:22 AMT
ԱԳՆ. Ֆրանսիան չի փոխում իր դիվանագիտական կազմը Դամասկոսում

Ֆրանսիան չի փոխում իր դիվանագիտական կազմը Դամասկոսում Մեծ Բրիտանիայի օրինակով, որը հայտարարել է իր դիվանագետներին Սիրիայից ետ կանչելու պատճառով, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ մամլո քարտուղար Բերնար Վալերոն:

Հինգշաբթի Մեծ Բրիտանիան հայտարարել է, թե ետ է կանչում իր դիվանագիտական անձնակազմը Սիրիայից անվտանգության հետ կապված իրավիճակի պատճառով:

«Մեր անձնակազմը Դամասկոսում չի փոխվի»,-հայտարարել է Վալերոն, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Փարիզը կհետևի Լոնդոնի օրինակին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: