1 մարտի 2012 - 17:25 AMT
Մերձմոսկովյան «Խիմկին» մեկնել է վերջին արտասահմանյան հավաքին

Մարտի 1-ին մերձմոսկովյան «Խիմկին» մեկնել է վերջին արտասահմանյան հավաքին, որը տեղի կունենա Անթալիայում: Թիմն այնտեղ կմնա մինչև մարտի 15-ը և երկու շաբաթների ընթացքում կխաղա 4 վերահսկիչ խաղ, որոնք կկայանան մարտի 5, 8, 11 և 15: «Խիմկիի» կազմում Թուրքիա կմեկնեն Հայաստանի երիտասարդական և ազգային հավաքականների ֆուտբոլիստներ Արտակ Ալեքսանյանը, Էդիկ Թաթոյանը և Արթուր Եդիգարյանը:

Եդիգարյանը միայն վերջերս է պայմանագիր ստորագրել «Խիմկիի» հետ: Նոր թիմում նա հանդես է գալու 87 համարի ներքո: