1 մարտի 2012 - 17:59 AMT
Թուրք վերլուծաբանը Ցեղասպանության մասին. Չի կարելի հարցը վերջնականապես փակված համարել

Թուրք վերլուծաբան Մեհմեդ Ալի Բիրանդը մեկնաբանել է Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդի կողմից ` Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրիանգիծը չեղյալ համարելը:

«Kanal D» հեռուսաալիքին տված հարցազրույցում թուրք լրագրող Մեհմեդ Ալի Բիրանդը հայտարարել է, որ կարիք չկա մտածելու, որ Ֆրանսիան վախեցել Է Թուրքիայից: Ըստ նրա, Ֆրանսիայի ՍԽ որոշումը փրկել է թուրք-ֆրանսիական հարաբերությունները վերջնական խզումից:

«Ֆրանսիայի ՍԽ դաս է տվել մեզ և ողջ աշխարհին` ցույց տալով, թե որքան կարևոր է խոսքի ազատությունը: Սակայն մենք ներկայումս չենք կարող խոսել այն մասին, որ հարցը վերջնականապես լուծված է: Մինչև 2015թ Թուրքիան գտնվելու է ականապատ դաշտում: Մենք պետք է հաշվի առնենք դա»,-հայտարարել է Բիրանդը:

Փետրվարի 28-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը Հայոց ցեղասպանության համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծը ճանաչել է ոչ սահմանադրական: Դա հիմնավորվում է նարնով, որ օրենքը հակասում է «Ֆրանսիայի սահմանադրության 33 հոդվածին և խոսքի ազատությանը»:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»:

Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

Թուրքիան շատ ցավագին է ընդունել այդ օրինագծին Սենատի հավանություն տալը` հայտարարելով Ֆրանսիայի հետ քաղաքական, ռազմական և տնտեսական համագործակցության սառեցման մասին: