1 մարտի 2012 - 18:05 AMT
Մզկիթների քանակն ԱՄՆ-ում 2000-2011թթ. աճել է 74 տոկոսով

Մզկիթների քանակն ԱՄՆ-ում 2000-2011թթ. աճել է 74 տոկոսով և հասել է 2016: Այդ մասին ասվում է Ամերիկա-իսլամական հարաբերությունների խորհրդի հրապարակած հետազոտության մեջ:

Ամենից շատ մզկիթներ կան Նյու Յորքում ու Կալիֆորնիայում:

Իմամների մեծ մասն արտահայտվել է այն հանգամանքի օգտին, որ մահմեդականները լինեն ամերիկյան հանրության մի մասը: Մահմեդականների մասնակցությունը քաղաքականությանը կողմ է արտահայտվել իմամների 91 տոկոսը: