1 մարտի 2012 - 18:11 AMT
Apple-ը կթողարկի iPad 2 բյուջետային տարբերակը Kindle Fire-ի հետ մրցակցության համար

Մարտի 7-ին Apple-ը iPad 3-ի անոնսի հետ մեկտեղ կցուցադրի նաև iPad 2 բյուջետային տարբերակը՝ 8 Գբայտ հիշողության ծավալով, որը թույլ կտա նրան հաջողությամբ մրցակցել Google Android համակարգի հիման վրա գործող մատչելի պլանշետների հետ: Այդ մասին հայտնում է DigiTimes-ը, հղում անելով էլեկտրոնային բաղադրիչների առաքիչների վրա:

Ներկայուսմ iPad 2-ը վաճառվում է 16, 32 կամ 64 Գբայտ հիշողությամբ: Ենթադրվում է, որ երրորդ սերնդի iPad-ը կթողարկվի նույն ծավալի հիշողությամբ:

Կրճատված հիշողությամբ մոդիֆիկացված iPad 2-ի արժեքը պետք է նվազի, ինչը կթեժացնի մրցակցությունը :

Վերջերս Amazon-ի Kindle Fire պլանշետները 200 դոլար գնի շնորհիվ բեսթսելեր են դարձե շուկայում: