Թուրքիայի կառավարությունը ողջունում է Ստամբուլի` 2020թ ամառային Օլիմպիական խաղերի անցկացման հայտը, հայտնում է sport-express.ru-ն:
Երկրի սպորտի նախարար Սուատ Քըլիջի խոսքով, թուրքական ղեկավարությունը պատրաստ է տրամադրել բոլոր անհրաժեշտ երաշխիքները:
Մինչ այդ Ստամբուլը Օլիմպիական խաղերի անցկացմանը հավակնում էր 2000, 2004, 2008 և 2012թթ, սակայն հայտը միշտ մերժվել է:
2020թ Օլիմպիական խաղերի հավկնորդներ են նաև Մադրիդը, Տոկիոն, Դոհան և Բաքուն:
Հավակնորդ հինգ քաղաքներից Օլիմպիական խաղերը նախկինում հյուրընկալել է միայն Տոկիոն: Ճապոնիան երկու անգամ ընդունել է նաև ձմեռային Օլիմպիական խաղերը: Իսպանիան Օլիմպիադան ընդունել է մեկ անգամ:
2020թ Օլիպմպիական խաղերն ընդունող քաղաքը հայտնի կդառնա 2013թ սեպտեմբերին: