2 մարտի 2012 - 12:16 AMT
Օբամայի ծննդյան վկայականը կասկածներ է առաջացրել Արիզոնայի շերիֆի մոտ

Արիզոնայի շերիֆ Ջո Արպայոն հայտարարել է, որ Բարաք Օբամայի ծննդյան վկայականը կարող է համակարգչային կեղծիք լինել: Ըստ Associated Press-ի, Արպայոն այդ հայտարարությունն արել է մարտի 1-ին՝ Օբամայի ծննդյան վկայականի իսկության վերաբերյալ նախնական հետաքննության արդյունքներին նվիրված մամլո ասուլիսում:

Շերիֆը հայտարարել է, որ հիմքեր կան մտածելու, որ 2011թ. ապրիլին Օբամայի Հավայան կղզիներում տրված ծննդյան վկայականի պատճենը «համակարգչային կեղծիք է»:

Օբամայի ներկայացուցիչները չեն մեկնաբանել այս հայտարարությունները: