2 մարտի 2012 - 12:22 AMT
Գեներալ. Իրանը և «Հեզբոլլահը» մասնակցում են մարտերին Սիրիայի տարածքում

Իրանը և «Հեզբոլլահը» ուղղակի և անուղղակի կերպով մասնակցում են Սիրիայի տարածքում ընթացող մարտերին՝ հանդես գալով կառավարական զորքերի կողմից: Այդ մասին «Աշ Շարաք ալ Աուսաթ» թերթում տված հարցազրույցում պատմել է Ասադի բանակի նախկին բրիգադային գեներալը, ով անցել է ապստամբների կողմը:

Սիրիայի ՌՕՈՒ հետախուզությունում ծառայած Հուսամ Ուվակը պնդում է, որ Սիրիայում գործում է իրանական տանկային բրիգադ, ինչպես նաև «Հեզբոլլահի» 101-րդ, 102-րդ և 103-րդ գումարտակները: