2 մարտի 2012 - 13:30 AMT
ԵՄ երկրները նոր պայմանագիր են կնքել բյուջետային կարգապահության մասին

Եվրամիության անդամ 25 երկրների ղեկավարները նոր բյուջետային պայմանագիր են կնքել, որի համաձայն պետութունները պարտավոր են պահպանել բյուջետային կարգապահության «ոսկե կանոնը»: Այդ մասին հայտնում է Agence France-Presse-ը: Պայմանագիրը կնքվել է ԵՄ գագաթաժողովի երկրորդ օրը: Մեծ Բրիտանիան և Չեխիան հրաժարվել են ստորագրել պայմանագիրը:

Նոր կանոնների համաձայն, բյուջեի դեֆիցիտը չպետք է գերազանցի ՀՆԱ 0,5 տոկոսը, նվազագույն պետպարտքի դեպքում՝ 1 տոկոսը: Ներկայումս բյուջեի դեֆիցիտի նորման կազմում է ՀՆԱ 3 տոկոսը և «խորհրդատվական» բնույթ է կրում: Նոր պայմանագրով պարտքերը չպետք է գերազանցեն ՀՆԱ 60 տոկոսը: Բացի այդ, եվրագոտու երկրները պարտավորվում են տարին երկու անգամ գագաթաժողովներ կազմակերպել: