2 մարտի 2012 - 16:01 AMT
Նորայր Մամեդովը ցանկանում է Հայաստանի ֆուտբոլի հավաքականում հանդես գալ նոր ազգանունով

Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը նշել է, որ իրենք միշտ հետևում են հայազգի բոլոր ֆուտբոլիստների ելույթներին, և աշխարհի ցանկացած ծայրում ապրող հայ ֆուտբոլիստ գտնվում է ֆեդերացիայի ուշադրության կենտրոնում:

«Նորայր Մամեդովը Կիպրոսում չմիացավ հավաքականին մի շարք պատճառներով, որոնցից առաջինը նրա ազգանունն է: Նա ցանկանում է ազգանունը փոխել, նոր միայն հանդես գալ հավաքականում: Մայիսին Նորայրն արդեն կլինի ազգային թիմի հետ»,- շեշտել է Հայրապետյանը:

Նրա հավաստմամբ, 2011 թվականին ավելի քան 100 պատանի հայազգի ֆուտբոլիստներ են հրավիրվել Հայաստան և փորձարկվել ֆուտբոլի ակադեմիայում: Նրանց ելույթներին հետևել են տարբեր մարզիչներ, և այս աշխատանքների իրականացումը ֆեդերացիան մտադիր է շարունակել: