2 մարտի 2012 - 16:40 AMT
Տիրոլում գտել են Մոցարտի անհայտ դաշնամուրային պիեսը

Տիրոլում (Ավստրիա) գտել են մեծ կոմպոզիտոր Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի մինչև հիմա անհայտ ստեղծագործությունը: Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, այդ մասին հաղորդել է Մոցարտեում Միջազգային հիմնադրամը:

Երաժշտագետների միաձայն ճանաչմամբ ստեղծագործությունը միանշանակ պատկանում է մեծ կոմպոզիտորին: Երաժշտական պիեսը ներկայացվելու է հանրությանը մարտի 23-ին Զալցբորգում: