2 մարտի 2012 - 17:02 AMT
Մոտ ապագայում կգործարկվի «Ռամբլեր-Փոստ»-ի թարմացված տարբերակը

Մոտակա մի քանի շաբաթվա ընթացքում կգործարկվի «Ռամբլեր-Փոստ»-ի թարմացված տարբերակը, հայտնել են ընկերության ներկայացուցիչները:

Թարմացված «Ռամբլեր-Փոստ»-ի օգտատերերը կայքում չեն տեսնի լրատվական ծառայությունները, խաղերը, հատուկ կից ծրագրերը և կտեսնեն միայն նվազագույն քանակությամբ գովազդ:

«Ռամբլեր-Փոստ»-ը նաև օգտատերերին թույլ կտա միացնել այլ ծառայությունների փոստարկղերը, կարգավորել տարբեր զտիչները, ստանալ ձայնային տեղեկություններ ստացած հաղորդագրությունների մասին և այլն, գրում է Digit.ru-ն:

Գործարկումից հետո թարմացված «Ռամբլեր-Փոստ»-ը կմրցակցի Google-ի, Mail.Ru-ի, Яндекс-ի փոստային ծառայությունների հետ, որոնք մտնում են աշխարհի խոշորագույն փոստային ծառայությունների ութնյակի մեջ: