2 մարտի 2012 - 17:24 AMT
Ավելի քան 20 մարդ է զոհվել Պակիստանում ահաբեկչության արդյունքում

Մարտի 2-ին զոհվել է առնվազն 23 հոգի, ևս 20-ը վիրավորվել են Պակիստանի հյուսիս-արևմուտքում մահապարտի հարձակման արդյունքում:

Մահապարտը պայթեցրել է իրեն Աֆղանստանի սահմանին հարող շրջանում` մրցակցող ապստամբական խմբավորման ճամբարի հարևանությամբ:

Հարկ է նշել, որ վերջերս Պակիստանում ահաբեկչությունների թիվը զգալիորեն աճել է: