2 մարտի 2012 - 17:32 AMT
Հրանուշ Հակոբյանը հանդիպել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի հետ

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր հանդիպել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին: Ողջունելով Սրբազան Հորը` Հակոբյանը ներկայացրել է ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերը, նախարարության նախաձեռնությամբ իրականացված Սփյուռքի հայկական համայնքներին վերաբերող հետազոտություններն ու հրատարակված գրքերը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքային հիմնախնդիրներին առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Իտալիայի Տրիեստ քաղաքում կայացած «Հայկական օրեր» միջոցառումներին, որոնց մեջ առանձնահատուկ էր փետրվարի 11-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված «Ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ծրագրեր իրականացնելու վերաբերյալ: