2 մարտի 2012 - 18:24 AMT
ԵՊՀ-ն ու ԵԱՀԿ-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը և Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանն այսօր ստորագրել են փոխըմբռնման հուշագիր Երևանի պետական համալսարանում Կայուն զարգազման կենտրոն հիմնադրելու վերաբերյալ:

Կենտրոնը կաջակցի Հայաստանում կայուն զարգացման վերաբերյալ ՄԱԿ-ի հռչագրերի ներդրմանն ու կիրառմանը` դասընթացների, կլոր սեղանների միջոցով և ծառայելով որպես գիտնականների աշխատանքին աջակցող ռեսուրս կենտրոն: Կենտրոնի նպատակն է ապահովել քաղաքացիական հասարակության և գիտական համայնքի ակտիվ մասնակցությունը Շրջակա միջավայրի և Զարգացման մասին ՄԱԿ-ի Ռիո հռչակագրում նշված սկզբունքների խթանման գործում:

Ըստ համաձայնագրի, կենտրոնից անվճար կարող են օգտվել անհատներ, հասարակական կազմակերպությունների, ընկերակցությունների, պետական հաստատությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նախատեսվում է նաև հիմնադրել գրադարան և վեբ կայք: