2 մարտի 2012 - 18:25 AMT
Օբաման չի բացառում Իրանին հարված հասցնելու հնարավորությունը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտնել է, որ «չի փչում», երբ պնդում է, որ Իրանում միջուկային զենքի առկայությունն անընդունելի է, հաղորդում է BBC-ն:

«Իրանն ու Իսրայելը պետք է գիտակցեն, որ ես իսկապես նկատի ունեմ այն, ինչ ասում եմ»,- նշել է ԱՄՆ նախագահը: Նա հայտնել է, որ չի բացառում Իրանին հարված հասցնելու հնարավորությունը, սակայն ընդգծել է, որ այդ դեպքում Թեհրանը հիմքեր կստանա իրեն դիրքավորելու որպես զոհ` ստանալով տարբեր կողմերի համակրանքը: